հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա կարելի է համարել ապակենտրոն գործողություններ, բայց ոչ պառակտում. Զոհրաբյանը՝ Տոնոյանի հայտարարության մասին

Սա կարելի է համարել ապակենտրոն գործողություններ, բայց ոչ պառակտում. Զոհրաբյանը՝ Տոնոյանի հայտարարության մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՛՛Զարթոնք՛՛ ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձավ Կարին Տոնոյանի հայտարարությանն այն մասին, այսօրվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ ՛՛5165՛՛ շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ։

Զոհրաբյանն ասաց. ՛՛Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՛՛5165 շարժման՛՛ գործընկերներին, չի կարելի համարել սա բաժանում, պառակտում, այլ իրենք իրենց ապակենտրոն գործողությունների շարքն են իրականացնում, Ազատագրական շարժումն էլ՝ իր գործողությունների շարքը՛՛:

Նա նշեց, որ իրենց թիմի գործընկերների միջև տարաձայնություններ եղել են, բայց այնպիսին չէ, որ պառակտման հարց առաջանա, նաև փոխադարձ հարգանքը պահել են։ Բոլորն էլ ուզում են ունենալ լավ երկիր: Զոհրաբյանի խոսքով՝ սա կարելի է համարել ապակենտրոն գործողություններ, բայց ոչ պառակտում։

՛՛Մենք պահանջել են Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականը, իրենք՝ կառավարության հրաժարականը՛՛,–ասաց նա։

Զոհրաբյանը նշեց նաև, որ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի հետ բանակցություններ չեն վարել, առանձին պատգամավորների հետ զրույցներ եղել են։ ՛՛Մենք պատրաստ ենք միևնույն պահանջի ներքո միավորվել և հետագա կոնսուլտացիաները դրան են ուղղված լինելու՛՛,–ասաց նա։

  • Կիսվել: