ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Սա էլ Ջուլիկ տատին, հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու»․ Բաբկեն Թունյանը տեսանյութ է հրապարակել

«Սա էլ Ջուլիկ տատին, հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու»․ Բաբկեն Թունյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և տեսանյութ տեղադրել։ Այն ինքն է նկարահանել, տեսանյութում Թունյանի ելույթի շնորհիվ հայտնի դարձած Ջուլիկ տատին է․

«Սա էլ Ջուլիկ տատին։ 

Վերջերս ԱԺ գալիս Դեմիրճյան փողոցի վրա այս տատիկը ձայն տվեց, ասաց, որ մեր բոլոր նիստերը նայում է ու խնդրեց, որ իմ անունից պատգամավորներին փոխանցեմ՝ ամոթ է, երկիրն այս վիճակում, մենք ինչ ենք անում, ոնց ենք իրար բզկտում...

Անցած նիստերից մեկի ժամանակ ամբիոնից փոխանցեցի նրա խոսքերը:

Այսօր ԱԺ գալիս նորից հանդիպեցինք: Տեսել էր, ու հարցնում էր՝ բան կփոխվի՞: Ասացի՝ տեսնենք:

Հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու, չնայած ոմանց կարող է դուր չգալ»։

  • Կիսվել: