հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սա դեռևս տարօրինակ պատմություն է. Մնացականյանը՝ ՌԴ Արմավիրում Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին

Սա դեռևս տարօրինակ պատմություն է. Մնացականյանը՝ ՌԴ Արմավիրում Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին

Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց նաև լրագրողների՝ օրակարգից դուրս հարցերին: Նա, մասնավորապես, անդրադարձավ Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում ապամոնտաժված՝ Գարեգին Նժդեհի հուշատախտակին

«Եղել է մեկնաբանություն տեղի հայ համայնքի կողմից, որ հանվել է վերանորոգման նպատակով. դա համայնքի մեկնաբանությունն էր: Անկեղծ ասած, այս պահի դրությամբ, դեռևս երևում է որպես տարօրինակ պատմություն: Որոշ չափով ավելի համապարփակ տեղեկատվության կարիք ունենք և այդ ուղղությամբ մենք, մեր գործընկերները, Մոկվայում մեր դեսպանությունը աշխատում ենք»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա ընդգծեց, որ հուշատախտակը եկեղեցու տարածքում է՝ իր սեփականություն հանդիսացող տարածքում, եկեղեցին գործում է առանձին, և՛ եկեղեցին և՛ պետությունը միմյանցից տարանջատված են: «Այդ առումով ես ուղղակի որոշ չափով զգուշություն պետք է ցուցաբերեմ իմ մեկնաբանությունների մեջ: Բնականաբար, չէի ցանկանա, որ այս հարցը նաև այնպիսի զարգացում ստանար, որ վերաբերեր կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, տաներ մեզ կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարթություն: Այդ առումով է, որ դեռևս, հաշվի առնելով, որ առկա է եկեղեցու համայնքի կողմից արված հայտարարությունը, որոշ չափով լրացուցիչ տեղեկության կարիք ունենք և  կշարունակենք հետևել»,-եզրափակեց Մնացականյանը:

  • Կիսվել: