երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Հուսանք, որ Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի. Էդմոն Մարուքյան

Հուսանք, որ Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր էջում անդրադարձել է այսօր Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից իրականացվո սադրանքներին․

«Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։ Հուսով եմ, որ դա հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով»։

 

  • Կիսվել: