շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սա այն թիվն է, որը ձեր կառավարությունը հաստատել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ. Փաշինյանը՝ Օհանյանին

Սա այն թիվն է, որը ձեր կառավարությունը հաստատել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ. Փաշինյանը՝ Օհանյանին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, փորձեց  պարզաբանել, թե ինչ քարտեզով է իրականացվելու սսահմանազատման եւ սահմանգծման գործընթացը:

«Մենք նախ պետք է ճշտենք՝ ինչ է նշանակում քարտեզ, որովհետեւ մեր հարգելի սոցիալական ցանցերի օգտաատերերը, մեկ էլ տեսնում ես, մամուլից, գրքից, հանրագիտարանից տպում են նկարներ, ասում են՝ ա՛յ, տեսեք, էս քարտեզն է, իսկ երբ քարտեզագրին ես հարցնում, ասում է, որ դա մի թուղթ է, որն առանց լրացուցիչ մասնագիտական օգնության չի կարող հասկացվել, թե ինչ է  պատկերված: Մեր չհասկացվածությունն այն բանից է, որ մենք խոսում ենք այն քարտեզի մասին, այսինքն՝ դե յուրե տոպոգրաֆիական նշանակություն ունեցող քարտեզի մասին, մեկ ուրիշ դեպքում խոսում ենք ընդհանուր ուրվագիծը պատկերող քարտեզի մասին:

29 743 քառակուսի մետրն այն թիվն է, որը, այդ թվում՝ պարոն Օհանյան, Ձեր կառավարությունը հաստատել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ, դուք դրա օգտին քվեարկել եք, ես էլ եմ դրա օգտին քվեարկել: Մենք պետք է հասկանանք, որ իրականում այս տերմինները բարդ են եւ շփոթության տեղիք են տալիս»,-ասաց վարչապետը:

Ի պատասխան՝ Օհանյանն, ասաց, որ խնդիրն այն է, որ չկա համաձայնություն երկու պետությունների միջեւ՝ լինի դա համաձայնագիր, թե խաղաղության պայմանագիր, եւ ինչու է Հայաստանը միակողմանի իրականացնում դելիմիտացիա, եւ այլ հատվածներում, որտեղ Ադրբեջանը գտնվում է ՀՀ տարածքներում, Հայաստանը որոշում է, որ այլ հատվածներում է անելու սահմանագծում եւ ժողովրդին հայտնում այդ մասին:

«Համոզվա՞ծ եք, որ այդ սահմանզատումը միակողմանի չի լինելու եւ Ադրբեջանը հետ է գնալու, սա է խնդիրը»,-հարցրեց Օհանյանը:

Փաշինյանն էլ ի պատասխան նշեց, որ իրենց մեղադրում են նրանում, որ չեն կարողանում ֆիքսել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

  • Կիսվել: