հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա արդեն աբսուրդ չէ, սա ձեռառնելիք է՝ մի ողջ ժողովրդի. Աբովյան

Սա արդեն աբսուրդ չէ, սա ձեռառնելիք է՝ մի ողջ ժողովրդի. Աբովյան

Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը,ավելի ճիշտ տրամաբանության իսպառ բացակայությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սա արդեն աբսուրդ չի,սա ձեռառնելիք է մի ողջ ժողովրդի։
Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել,իսկ իշխանությունը զբաղված է անկապ,անիմաստ և զավեշտալի փիարով։Մի կողմից կրկին վարչապետը մեղադրում է ժողովրդին, որ դիմակ չեն կրում եւ երկրի խնդիրները հենց մարդկանց երեսից են առաջանում, առողջապահության նախարարն, իր գործը թողած, սովորեցնում է մարդկանց` ինչպես ձեռքերը լվանալ, իսկ մնացած իշխանական թևը լծված է գույքահարկի խայտառակ օրենքի արդարացման գործընթացին, և, իհարկե, պետական ամբողջ համակարգը մի մարդու պես փորձում է ահաբեկել և վախեցնել ընդդիմադիրներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ոտնկայս ծափահարել իշխանության աբսուրդին։

Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց,համատարած գործազրկությունը համավարակից ոչ պակաս մարդկանց կանգնեցնում է գոյատևելու խնդրի առջև,փոքր և միջին բիզնեսը չգիտի արդեն թե ո՞ր ծակը մտնի ,որ փրկվի հարկերից և վարկերից,արտագնա աշխատանքով զբաղվողները համալրել են գործազուրկների բանակը...էլ ո՞ր մեկը ասեմ։

Այս ամենի մեջ է՞լ է ժողովուրդը մեղավոր...դուք հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել արդեն՛՛:

  • Կիսվել: