ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման վերաբերյալ կոնկրետություն չկա. Պեսկով

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման վերաբերյալ կոնկրետություն չկա. Պեսկով

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման հնարավորությունը քննարկվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցում, սակայն դրա վերաբերյալ դեռևս կոնկրետ տեղեկատվություն չկա։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե հիշում եք, սա այն է, ինչի մասին մենք խոսում էինք Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներով, խոսքը հենց դրա մասին է։ Իրոք, նման քննարկում տեղի է ունեցել, խոսվել է այն մասին, որ մոտ ապագայում նման հանդիպում կարող է կայանալ, դա եղել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ։ Առայժմ ավելի շատ կոնկրետություն չեմ կարող ձեզ ասել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի 8-ին։ Զրույցում Պուտինը Թրամփին է ներկայացրել ռազմաճակատում տեղի ունեցողի օբյեկտիվ և հանգամանալից վերլուծությունը, ինչպես նաև դրական է գնահատել ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում։

  • Կիսվել: