Քննարկվել են Հայաստանի արտադրողների հետ համագործակցության և գյուղարտադրանքի արտահանման հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հունգարիայից ժամանած Frostland Kft. ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) նախագահ Մարիամ Մանուկյանը։
Frostland-ը խոշոր ընկերություն է, որը մասնագիտացած է բարձրորակ սառեցված և վերամշակվող արտադրանքի մատակարարման և մեծածախ վաճառքի ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտադրողների հետ համագործակցության և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Մասնավորապես, ընդգծվել է հայկական իշխանազգի ձկների նկատմամբ առկա հետաքրքրությունը՝ Հունգարիա արտահանման նպատակով։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության խորացումը և հայկական արտադրանքի համար Հունգարիայի շուկայի հնարավորությունների ուսումնասիրումը։



