երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է. Վարդան Պետրոսյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է. Վարդան Պետրոսյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

«Անմարդկայինության բոլոր սահմաններն անց է»․ այսպես է որակել  պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում դերասան Վարդան Պետրոսյանը։ 

«Սարսափելի բան… Բոլորի աչքի առաջ, դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը… Իմ դատավարության ընթացքում ես ինչ ասես տեսա` ուշագնացություն դահլիճում, շտապ օգնություն, ուշագնաց փայտացում դատից հետո, ինչ ասես… Բայց սա անմարդկայինության բոլոր սահմաններն անց է… Եվ սա պատահականություն չի, ոչ։ Սա պատկերն է մեր այսօրվա դառը իրականության… Սա հուսահատ ճիչն է այսօրվա անհուսության…

Բողոքի ճիչ` սրիկայության, ստորության, ապիկարության, անհոգության դեմ…

Ես հույս ունեի, այո, հույս ունեի, որ լուրջ փոփոխություններ կլինեն մեր դատաիրավական համակարգում։ Փաստորեն`ոչ։ Դուք օրինական ժառանգորդներն եք նախկինների եւ նրանց գործի շարունակողը։

Խորին ցավակցություններս` հարազատներին…»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ դատարանի դահլիճում հանկարծամահ է եղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ 

Նա անազատության մեջ էր մայիսի 17-ից՝ ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեղադրանքով:

  • Կիսվել: