հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանի մասին մոտավոր պատկերացում ունենք, հիմքը 1920-ականների քարտեզներն են. ԱԽ քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանի մասին մոտավոր պատկերացում ունենք, հիմքը 1920-ականների քարտեզներն են. ԱԽ քարտուղար

Ընդհանուր առմամբ կա ողջամտություն եւ դրա տրամաբանությունը Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած սահմաններն են. մենք ելնում ենք այդ տրամաբանությունից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ երեկ Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Գորիս - Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի։

«Այսինքն՝ հասկանալի է, որ սահմանագծման  եւ սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը, որն առավել հստակեցման համար առաջարկել ենք, որպեսզի սահմանագծման  եւ սահմանազատման գործընթաց անցնենք»,- ասաց նա։

  • Կիսվել: