շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին

Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին

Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ քիչ առաջ տեղի ունեցավ նիստի բացումը, որի մասին որպես նիստի նախագահող հայտարարեց Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նիստին մասնակցում են նաև Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի օգնական Գիզատ Նուրդաուլետովը, Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, Ռուսաստանի Դաշնության Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդան, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Արմեն Գրիգորյանի հայտարարությունից հետո նիստ շարունակվեց փակ դռների ետևում: ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների և գլխավոր քարտուղարի նիստից հետո տեղի է ունենալու Հայաստանի ԱԽ քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համատեղ հայտարարությունը:

 

  • Կիսվել: