ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկներին

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկներին

Արդարադատության նախարարի պաշոտանակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 24-ին այցելել է
Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինն Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ՀՀ ոստիկանության Զորքերի ենթակա ստորաբաժանումների զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարության գնդի հրամանատար Արթուր Ումրշատյանը, Նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք:

Նախարարի պաշտոնակատարը ապագա պարեկների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել է
Պարեկային ծառայության ստեղծման գործնական հարցերը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։

  • Կիսվել: