ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուստամ Բադասյանն իշխանափոխության վտանգ չի տեսնում, քանի որ փողոցում 50 հազար մարդու չի հանդիպել

Ռուստամ Բադասյանն իշխանափոխության վտանգ չի տեսնում, քանի որ փողոցում 50 հազար մարդու չի հանդիպել

Ըստ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ են։

«Ոստիկանության գործողությունները, առնվազն այն, ինչ ես եմ ականատես եղել, համաչափության բոլոր ստանդարտներին համապատասխանում են, իսկ, եթե առանձին դեպքեր են լինում, որ ոչ համաչափ են, ապա պատկան մարմիններն արձագանքում են», - Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա։

Բադասյանն իշխանափոխության վտանգ չի տեսնում. «Իշխանափոխության համար անհրաժեշտ է հանրային աջակցություն, հանրային աջակցության որևէ նշույլ իշխանափոխության մակարդակի ես չեմ տեսնում։ Իշխանությունը ձևավորվում է բացառապես ժողովրդի կամքով»:

ՊԵԿ նախագահն անձամբ չի հաշվում, թե ինչքան է հանրահավաքների մասնակիցների թիվը, բայց 50 հազար մարդու ՔՊ-ականը փողոցում չի տեսել։

«Որևէ նման զգացողություն չունեմ», - ասաց նա։

  • Կիսվել: