հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրջորեն վերաձևակերպվում է` չնայած ՀՀ վարչապետի հավաստիացումներին. Կոպիրկին (տեսանյութ)

Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրջորեն վերաձևակերպվում է` չնայած ՀՀ վարչապետի հավաստիացումներին. Կոպիրկին (տեսանյութ)

Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրջորեն վերաձևակերպվում է` չնայած ՀՀ վարչապետի հավաստիացումներին, որ Երևանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության ակտիվացման մասին։

Ըստ Կոպիրկինի՝ ռուսական կողմն այդ վերաձևակերպումը տեսնում է այլ կենտրոնների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ, ինչը, նրա խոսքով, իհարկե, վատ չէ։

՛՛Ռուսաստանին, սակայն, մտահոգում է այն, որ հավաքական Արևմուտքը և ԱՄՆ-ն Ռուսաստանին հռչակել են իրենց ռազմավարական մրցակից և նույնիսկ թշնամի, ինչի մասին խոսում են որոշ պաշտոնյաներ:

Եվ այստեղ շատ պաշտոնյաներ բացահայտորեն առաջ են տանում իրենց գիծը` խթանելով համագործակցությունը Ռուսաստանի դեմ պայքարի ոգով։ Եթե այդ տեսանկյունից են դիտարկվում Արևմուտքի հետ հարաբերությունները, ապա Ռուսաստանը կրկնակի զգուշավոր է վերաբերվում դրան՛՛,-ասաց դեսպանը:

Նա նշեց, որ Ռուսաստանը տեսնում է, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի դեմ պայքարելն է բոլոր ճակատներով` լինեն դա Հարավային Կովկասը, թե այլ տարածաշրջաններ։

Այնուամենայնիվ, դեսպանը վստահեցրեց, որ իր երկիրը վեկտորի փոփոխության համար օչի մեղադրում ՀՀ-ին:

՛՛Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում արտաքին քաղաքական վեկտորի ինչ-որ փոփոխության մեջ` հասկանալով, որ Հայաստանն անկախ պետություն է և իրավունք ունի որոշելու իր քաղաքականությունը՛՛,-նշեց նա:

Կոպիրկինը նաև ընդգծեց, որ անհանգստությունը նորմալ է` հաշվի առնելով Արևմուտքի կողմից Ռուսաստանին պարտադրված առճակատումը։ Այդուհանդերձ, ՌԴ–ն, նրա խոսքով, շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ռազմավարական դաշնակից:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: