կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանը շարունակում է գերիների փոխանակման գործընթացը՝ ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու դիմաց․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է գերիների փոխանակման գործընթացը՝ ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու դիմաց․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է գերիների փոխանակման գործընթացը՝ ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու դիմաց, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

Նա նաեւ ասել է, որ այս ուղղությամբ աշխատանքները բխում են եռակողմ երկու՝ 2020 նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի հայտարարությունից, որոնք հանդես են գալիս որպես հուsալի երաշխիք առ այն, որ ապագայում նմանատիպ ողբերգական իրադարձություններ տեղի չունենան։

"Տարածաշրջանում իրավիճակի կայունացման իր ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է եռակողմ համաձայնագրերից բխող խնդիրների իրականացման, բոլոր ուղղություններով առաջ շարժվելու վրա", - ընդգծել է նա:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: