երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք խոսում ինչ-որ մերձեցման, ջերմացման մասին։ Երբ մենք ունենք հարևաններ, որոնք մեզ տրված են աշխարհագրությամբ, պատմությամբ, մենք հարաբերություններ ենք հաստատում յուրաքանչյուրի հետ։ Սա ստույգ է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի մեր բոլոր գործընկերների առումով, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի, Արևելյան Եվրոպայի երկրների։ Մենք բոլորի հետ ցանկանում ենք ունենալ: Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը»,- նշեց Լավրովը։

Նա հիշեցրեց, որ 2010 թվականին նպաստել են Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, որոնց ճակատագիրը բոլորին հայտնի է։

«Մենք շարունակում ենք պատրաստ լինել, երկկողմ շահագրգռվածության դեպքում, օգտագործել մեր հնարավորությունները՝ առաջ տանելու Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մենք բացարձակապես որևիցե հիմք չենք տեսնում ենթադրելու, որ այս երկրների միջև ինչ-որ մեկը պատերազմ կսկսի, և ամեն դեպքում մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն և փոխշահավետ համագործակցություն հաստատելուն»,-  ասաց Սերգեյ Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: