երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուսաստանը կշարունակի նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա. Պուտին

Ռուսաստանը կշարունակի նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա. Պուտին

Ռուսաստանը կնպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը՝  2020-2022 թվականներին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»:

 

 

  • Կիսվել: