շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը և քաղաքական ուժերին գործադրել բոլոր ջանքերը երկրում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը և քաղաքական ուժերին գործադրել բոլոր ջանքերը երկրում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը եւ բոլոր քաղաքական ուժերին գործադրել բոլոր ջանքերը երկրում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար։ Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

"Մենք կոչ ենք անում բոլոր հայկական քաղաքական կուսակցություններին, ուժերին, Հայաստանի ղեկավարությանը անել ամեն ինչ, որպեսզի երկրում իրադարձությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ տեղական օրենսդրությանը համապատասխան", –  ասել է Մատվիենկոն։

Նշենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այս հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ» և որոշում կայացրեց պաշտոնից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում կյանալու է երկու հանրահավաք՝ վարչապետի հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում, և ընդդիմադիր քաղաքական ուժերինը՝ Բաղրամյան պողոտայում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: