Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը. Պուտինը՝ Փաշինյանին
Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը: Այս մասին այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա հույս է հայտնել, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի նախահամավարակային մակարդակին։
՛՛Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, խորը պատմական արմատներ ունեն։ Մենք դա շատ ենք կարեւորում եւ կանենք ամեն բան մեր շփումների այս մակարդակը պահելու համար՛՛,-նշել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինն ընդգծել է նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը՝ ասելով. ՛՛Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է, սակայն այս տարի այն մեծանում է արագացված տեմպերով եւ,հուսով եմ, որ ոչ միայն կհասնենք նախահամավարակային մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք՛՛:



