շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն թեժ կետերում․ Պեսկով

Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն թեժ կետերում․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, բայց դրանք այնքան մեծ չեն, որքան` Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պուտինը շատ պրագմատիկ է եւ հարավային, եւ հյուսիսային եւ արեւելյան սահմանների, եւ մեր երկրի այլ սահմանների նկատմամբ մոտեցման հարցում: Այո, մենք տարաձայնությունների մի ամբողջ շարք ունենք Թուրքիայի հետ: Այն այնքան մեծ չէ, որքան, օրինակ, ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները, սակայն տարաձայնություններ դեռ կան»,- ասել է Պեսկովը: Սակայն, ըստ նրա, կան նաեւ համագործակցության կետեր:

«Բայց միեւնույն ժամանակ մենք առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորագույն ներուժ ունենք, ինչը հնարավորություն է տալիս մեղմել այդ նույն տարաձայնությունների բացասական ազդեցությունը»,- պարզաբանել է նա: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն թեժ կետերում առկա առավել սուր հարցերի շուրջ:

  • Կիսվել: