ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ, ինչն արտացոլված է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերում: Այս մասին այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ վերաբերում է կարգավորմանը վերաբերող զգայուն հարցերին, Լեռնային Ղարաբաղին… Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Խնդիրները շատ կարևոր և զգայուն են, վստահ եմ, որ եթե մենք, ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին։

Նա հավելել է, որ տվյալ իրավիճակի կարգավորմամբ շատ երկներ են շահագրգռված, և դա կնպաստի բոլոր վեկտորների նորմալացմանը, այդ թվում՝քաղաքական՝ այս տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով։

  • Կիսվել: