շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում՝ ԼՂ զինված հակամարտության ավարտից հետո, առաջին անգամ հանդիպել են ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչները

Ռուսաստանում՝ ԼՂ զինված հակամարտության ավարտից հետո, առաջին անգամ հանդիպել են ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչները

Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչները Մոսկվայում անցկացրել են առաջին հանդիպումը ԼՂ զինված հակամարտության ավարտից հետո, որի ժամանակ քննարկել են երկու երկրի ժողովուրդների միջև հարաբերություններում լարվածության մեղմացմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հայտնում է TASS-ը։

«Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում կայացել է զինված հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային հաղորդակցության հարցով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիկոյի  մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև լարվածության մեղմանն ուղղված միջոցները, պայմանավորվել են շարունակել շփումը 2022 թվականին»,- ասել է գործակալության աղբյուրը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: