Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հանդես է եկել տոնական ուղերձով
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ.
«Սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ,
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և անձամբ իմ անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել բոլորին գալիք 2025 թվականի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում ենք ձեզ և ձեր մտերիմներին երջանկություն, հաջողություն և քաջառողջություն»,-ասված է ուղերձում: