ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, Բրյուսելում Ալիևը գլուխը կախ է, իսկ ՌԴ-ում՝ ոնց որ ձուկը ջրում. Գագիկ Մելքոնյան

Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, Բրյուսելում Ալիևը գլուխը կախ է, իսկ ՌԴ-ում՝ ոնց որ ձուկը ջրում. Գագիկ Մելքոնյան

Ես ոչ մի լավ սպասելիք չունեմ Ռուսաստանում Փաշինյան-Ալիեւ-Պուտին հնարավոր հանդիպումից ու չգիտեմ՝ կլինի, թե չի լինի այդ հանդիպումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը

«Ո՞վ է ասել, որ լինելու է: Ձեզ են ասել Կրեմլից, մեզ ոչ մի բան չեն ասել: Եթե հանդիպում լիներ, Աստանայում կլիներ: Ինչո՞ւ չեղավ այդ հանդիպումը, չցանկացած, որ հանդիպումը տեղի ունենա: Այսինքն եթե Ռուսաստանի թագավորը ուզենար հանդիպում կազմակերպել այնտեղ, կկազմակերպեր, բայց չուզեցավ: Հիմա եթե պաշտոնական կհրավիրի, կտեսնենք:

Սպասելիք չունեմ, որովհետեւ եթե դուք լսեիք Ալիեւի վերջին հայտարարություններն Աստանայում, ասաց՝ եթե չլինի «միջանցքը», ես ուրիշ ձեւով կվերցնեմ: Ոտքը ընկել էր այնտեղ, իրեն լավ էր զգում: Երբ գալիս է Բրյուսել, արդեն ուրիշ ձեւ է խոսում, մոտեցումներն ուրիշ են, Ռուսաստանում ուրիշ է, ոնց որ իր հայրենիքում լինի, ոնց որ ձուկը ջրում: Իսկ երբ գնում է Բրյուսել, գլուխը կախած, նստած է»,-ասաց Գագիկ մելքոնյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը կողմնապահություն է անում հայ-ադրբեջանական հարցերում. «Դուք չեք զգացե՞լ դա: Ես Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումը չեմ տեսել: Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ»:

  • Կիսվել: