շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանի ընտրությունների անցկացման փորձը կարող է օրինակ հանդիսանալ. ԱԺ պատգամավոր

Ռուսաստանի ընտրությունների անցկացման փորձը կարող է օրինակ հանդիսանալ. ԱԺ պատգամավոր

ՌԴ ԴԺ Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռուսական լրատվականի հետ զրույցում անդրադարձել է դիտորդական առաքելության նպատակներին:

«Ընտրությունների նկատմամբ դիտորդական առաքելությունը կլինի արդյունավետ ու կնպաստի ժողովրդավարության հետագա ամրապնդմանը եւ Ռուսաստանի Դաշնության ընտրական գործընթացի թափանցիկության խորացմանը: Հաշվի առնելով ընտրական գործընթացներում միջազգային շփումների ամրապնդման անհրաժեշտությունը՝ կարեւոր է ընտրական տարբեր գործընթացներում դիտորդական առաքելության իրականացումը»,-շեշտել է Վլադիմիր Վարդանյանը:

ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն այդ ուղղությամբ նպաստում է աշխարհում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը: «Իսկ Ռուսաստանի երեքօրյա ընտրությունների անցկացման վերաբերյալ ներդրման փորձը կարող է լավ օրինակ հանդիսանալ մյուս երկրների համար՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Միգուցե նման օրինակը կարող է վերածվել նոր չափանիշի»,-ասել է նա:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ համավարակի պայմաններում պետք է ելնել սահմանադրական այն արժեքներից, որոնք անհրաժեշտ է պաշտպանել:

  • Կիսվել: