երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսաստանի օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՌԴ դեսպանին

Ռուսաստանի օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է դեսպան Կոպիրկինին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:

Գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանց հիմքը երկու ժողովուրդների միջև խոր վստահությունն է:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության տարբեր ուղղություններին, մասնավորապես նոր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ծրագրերին ու ներուժին:

Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: