հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանի կառավարությունը հնդկացորենի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել

Ռուսաստանի կառավարությունը հնդկացորենի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել

Ռուսաստանի կառավարությունը հնդկացորենի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել:

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում: Փաստաթղթի համաձայն, հունիսի 5-ից օգոստոսի 31-ը չի թույլատրվի հնդկացորեն, դրանից խոշոր աղացած ձավար, հնդկացորենային հատիկ արտահանել:
 
Անցյալ շաբաթ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ժամանակավորապես սահմանափակել հնդկացորենի եւ հնդկաձավարի արտահանումը՝ ռուսական շուկայում արտադրության պահանջվող ծավալները պահպանելու եւ գների կտրուկ տատանումները կանխելու համար: Ինչպես նշել են գերատեսչությունում, ձավարեղենի արտադրության ներկայիս ծավալները թույլ են տալիս բավարարել ռուսական վերամշակող ձեռնարկությունների պահանջարկը եւ բավարարում են բնակչության համար հացահատիկային մշակաբույսերի հիմնական տեսակների, ներառյալ հնդկացորենի կարիքները: Միեւնույն ժամանակ, 2020-ի նոյեմբերից ռուսական հնդկացորենի արտահանումը որոշ երկրներ զգալիորեն աճել է:
 
Ռուսաստանում հնդկացորենը թանկանում է տարեսկզբից: Այսպես, ըստ «Ռոսստատի», ապրիլի 19-ի դրությամբ ձավարի մեկ կիլոգրամի արժեքը կազմել է 96 ռուբլի, ինչը 25,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ապրիլի 20-ին (մեկ կիլոգրամի համար 76,75 ռուբլի):

  • Կիսվել: