ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Փաշինյանը՝ «Իզվեստիա»-ին

Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Փաշինյանը՝ «Իզվեստիա»-ին

Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Այս մասին ՛՛Իզվեստիա՛՛-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան՛՛:

Փաշինյանը նաև հավելել է, որ ինքը տարաձայնություններ չունի և չի ունենա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և իր քաղաքական թիմի այլ անդամների հետ՝ ընդգծելով, որ ինքն ու Ավինյանը քաղաքական համախոհներ են:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ընտրություններից հետո Երևանի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների հեռանկարներին: Նա ասել է, որ հարցն անգամ քննարկել պետք չէ. ՛՛Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը՛՛:

  • Կիսվել: