հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը եղել և լինելու է ՀՀ-ի առաջնահերթություններից մեկը. Փաշինյան

Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը եղել և լինելու է ՀՀ-ի առաջնահերթություններից մեկը. Փաշինյան

Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը եղել և լինելու է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ;;Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել և լինելու են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը, և ես վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան մեր ժողովուրդների միջև փոխվստահության և դարավոր բարեկամական կապերի հիման վրա՛՛:

 
 

  • Կիսվել: