ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական անվանումների օգտագործումը իրավաբանորեն արդարացված է. Մարուքյան

Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական անվանումների օգտագործումը իրավաբանորեն արդարացված է. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է երեք առանցքային իրողություն. Լեռնային Ղարաբաղ միավորի գոյություն, շփման գծի գոյություն և Լաչինի միջանցքի գոյություն, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը։ Ուստի Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական անվանումների օգտագործումը իրավաբանորեն արդարացված է»,- նշել է Մարուքյանը։

 

  • Կիսվել: