ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանի ԴԽ-ում խոսել են Արցախում մարտական գործողությունների դադարեցման հնարավորության մասին

Ռուսաստանի ԴԽ-ում խոսել են Արցախում մարտական գործողությունների դադարեցման հնարավորության մասին

Ռուսաստանի նախաձեռնությանը Հայաստանի ու Ադրբեջանի աջակցությունը հնարավորություն են տալիս Ղարաբաղում դադարեցնել մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:

«Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է: Հնարավորություն կա վերջ տալ մարտական գործողություններին ու վերադառնալ բանակցություններին»,-ասել է նա:

Կոսաչևի խոսքերով, այս փուլում Ռուսաստանն իր առաքելությունը կատարել է. «Հիմա ամեն ինչ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից է կախված: Այսօր Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունները շատ կարևոր են: Բարի ճանապարհ»,-ասել է նա:

  • Կիսվել: