կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջիկա օրերին նախատեսվում են Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ․ Ալիև

Առաջիկա օրերին նախատեսվում են Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունների մասին խաղաղության պայմանագրի շուրջ և ակնկալում է դիրքորոշումների հետագա մերձեցում։

«Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է, տրամաբանական՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Ես կարծում եմ, որ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կան նման հնարավորություններ», - երեքշաբթի ասել է Ալիևը առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված հանդիպմանը։

Ալիևը նշել է, որ մի քանի օրից ծրագրված բանակցությունների վերջին փուլերն ու բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն էլ ավելի մոտենալ խաղաղ համաձայնագրին։

«Մենք սա ենք ուզում, այս նախաձեռնությունն ենք առաջ քաշում։ Սակայն նորից եմ ասում՝ ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և բառերով ասված սկզբունքները թղթին փոխանցի»,- ասել է նախագահը։

Ալիևը ընդգծել է նաև Հայաստանի դիրքորոշման դրական առաջընթացը։

  • Կիսվել: