հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանցի վերլուծաբանին մոսկովյան ԶԼՄ-երից մեկը գումարի դիմաց առաջարկել է Ադրբեջանի օգտին մեկնաբանություն տալ Հայաստանի դեմ

Ռուսաստանցի վերլուծաբանին մոսկովյան ԶԼՄ-երից մեկը գումարի դիմաց առաջարկել է Ադրբեջանի օգտին մեկնաբանություն տալ Հայաստանի դեմ

Ռուս տնտեսագետ, քաղաքական գործիչ, "Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտ" հասարակական կազմակերպության ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխայիլ Դելյագինը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկը մեծ գումարով առաջարկել է իրեն ադրբեջանամետ մեկնաբանություն անել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումների վերաբերյալ:
 
"Ռուսական մեդիան, որի հետ մեկ տարի ու կես չեմ շփվում (նրանց զառանցանքային մակարդակի լուսաբանումների պատճառով), զանգահարում է ինձ եւ առաջարկում "ձեր ուզած գումարով" մեկնաբանություն տվեք այն մասին, որ Հայաստանն է սկսել զինված բախումը Ադրբեջանի հետ ՝ նպատակ ունենալով տիրանալ նրա նավթային հանքերին։
 
Իմ քաղաքավարի հարցին, թե ինչու է Հայաստանը սկսել (քանի որ փետրվարին հաստատ Ադրբեջանն էր ապակայունացման հեղինակը, եւ Թուրքիայի ականջները երևում էին այդ ամենի հետևում), եւ բախման գոտում որտեղ են կոնկրետ գտնվում ադրբեջանական նավթահանքերը լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է.
 
"Ուղղակի այդպիսին է Բաքվի դիրքորոշումը":
 
Այսինքն, եթե վաղը Բաքվի դիրքորոշումը հանկարծ կայանա նրանում, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպել են ռուսները, մոսկովյան լրատվամիջոցները փողի դիմաց ուրախությամբ կհավաքեն նման մեկնաբաններ։ Ժամանակն չէ արդյոք մաքրել մեդիադաշտը",- գրել է Դելյագինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: