Ռուսաստան հայկական պարենամթերքի մատակարարումների սահմանափակումները կախված կլինեն արտադրանքի որակից. Պատրուշև
Ռուսաստան հայկական պարենամթերքի մատակարարումների սահմանափակման վերաբերյալ որոշումը կախված կլինի արտադրանքի որակից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կախված արտադրանքի որակից՝ կամ կմտցվեն սահմանափակումներ, կամ չեն մտցվի»:
Ըստ Պատրուշևի՝ Հայաստանն «աննշան մասնաբաժին է զբաղեցնում Ռուսաստանի պարենամթերքի ներմուծման մեջ»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղիկների, մայիսի 30-ից՝ Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նույնպիսի սահմանափակումներ են կիրառվել նաև կեռասի, բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի մատակարարումների նկատմամբ։ Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է Հայաստանից սերմնապտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։



