շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ. Կոպիրկին

Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ. Կոպիրկին

Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ: Այս մասին Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանի ղեկավարությունը և մեր խաղաղապահ զորակազմը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում այդ խնդրի լուծման ուղիներ գտնելու և Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար՛՛:

Դեսպանի խոսքով՝ ռուս խաղաղապահները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ օգնում են մարդասիրական օգնության առաքմանը և բժշկական օգնության կարիք ունեցողներին դուրս բերելուն:

Նա նաև նշել է, որ փոխգործակցությունն իրականացվում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ խնդրի հնարավորինս արագ լուծման նպատակով։

Կոպիրկինը պոստովանել է՝ հեշտ չէ հասնել այն պայմանավորվածություններին, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ ՛՛Բայց դա արվում է, և ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք՛՛,-վստահեցրել է նա:

  • Կիսվել: