երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ռուսական կողմի պարզաբանմամբ, ԱԺ պատգամավորի մուտք Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով․ Միրզոյան

Ռուսական կողմի պարզաբանմամբ, ԱԺ պատգամավորի մուտք Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով․ Միրզոյան

Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել  ԼՂ, մենք ձեռնարկել ենք  գործողություններ։ Այս մասին այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Կապի մեջ ենք եղել և ԼՂ իշխանությունների հետ, և ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով »,- նշեց նա։

«Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորի մուտքը Արցախ  չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը,ապա  այն հստակորեն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ, այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ և ՀՀ քաղաքացիները,  այդ թվում  և եթե կուզեք, առավել ևս  ԱԺ պատգամավորները  պետք է անարգել մուտք ունենան ԼՂ »,- ընդգծեց նախարարը, ևս մեկ անգամ շեշտելով․ « Ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ և ահա այդ սադրանքներից ԼՂ-ն զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում»։

  • Կիսվել: