երկուշաբթի, դեկտեմբեր 11
11 / 12 / 2023
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում են արտգործնախարարությունում «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։

Թե ինչ չափի ու ինչպիսի օգնության մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։

Ըստ աղբյուրի՝ դրա մասին Երևանը շուտով կհայտնի։

Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

  • Կիսվել: