չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը

Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: ՌԴ ՊՆ տեղեկացմամբ, ներկայումս ռուս խաղաղապահները Մատաղիսի ծայրամասում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս ավտոճանապարհի երկայնքով պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում, վնասազերծվել է 15 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք, որ սկսած 2020 թ. նոյեմբերի 23-ից,  չպայթած զինամթերքից մաքրվել է 2 104 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1 806 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա:

  • Կիսվել: