երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են հասցեական հումանիտար օգնություն տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտում շարունակում են իրենց գործունեությունը ծավալել խաղաղապահ զորակազմի ընդունարանի և թեժ գծի միջոցով:

«Ինքներդ եք տեսնում, թե ինչ ծանր պայմաններում են ապրում փախստականները: Այստեղ հասցեական օգնություն ենք տրամադրել և տեսել ենք, որ ամբողջ հյուրանոցը լի է փախստականներով, երեկ հարկի համար մեկ խոհանոց է գործում և մեկ լվացքի մեքենա»,- նշել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:  

Նշվում է, որ հյուրանոցում, որտեղ հումանիտար ակցիա էր տեղի ունենում, ազատ սենյակներ չկան, բոլորը հանձնվել են Հադրութի շրջանի բնակիչներին:

Հաղորդվում է, որ բնակիչներին են փոխանցում առաջին անհրաժեշտության առարկաներ՝ հագուստ, կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշի, գազայրիչներ, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի առարկաներ, խաղալիքներ, ինչպես նաև անհատական դեղատուփեր:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից ի վեր ավելի քան 6500 տեղահանված անձինք հայտնվել են դժվարի իրավիճակում:  

  • Կիսվել: