կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջ ծավալով. ՌԴ պաշտոնյա

Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջ ծավալով. ՌԴ պաշտոնյա

Ռուսաստանն ու Հայաստանը ողջ ծավալով իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը, հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան, գրում է ՏԱՍՍ-ը:

՛՛Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու կողմերի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի համապատասխան բոլոր մատակարարումներն իրականացվում են իրենց ժամկետներում և ողջ ծավալով՛՛,- ասել է Ռեշետնիկովան՝ նշելով, որ համագործակցությունը շարունակվելու է:
 
Անդրադառնալով նոր գործարքներ կնքելու հավանականությանը՝ նա հայտնել է, որ այդ հարցերի մշակումը կիրականացվի պլանային կարգով: Ռեշետնիկովան նաև չի բացառել ռուսական անօդաչու սարքերի մատակարարումը Հայաստանին:
 
Նա ասել է. ՛՛Այս պահի դրությամբ մենք առաջարկում ենք արտահանել մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես երկար թռիչքի հնարավորություն ունեցող «Орион-Э» հետախուզական համակարգերը: Հայկական կողմից համապատասխան դիմումի պարագայում կողմերը պատրաստ են քննարկել այն սահմանված կարգով՛՛:

  • Կիսվել: