հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուս գործընկերների հետ բանակցություններ կան, երկաթուղու մասով հարցը պիտի արագ լուծվի. Խանդանյան

Ռուս գործընկերների հետ բանակցություններ կան, երկաթուղու մասով հարցը պիտի արագ լուծվի. Խանդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերանորոգման շուրջ Մոսկվայի և Երևանի միջև ընթացող բանակցություններին։

Լրագրողի դիտարկմանը, թե երկաթուղու այն հատվածները, որոնք ռուսական կառավարման ներքո են, և որոնց վերանորոգումն անհրաժեշտ է ընդհանուր ապաշրջափակման համար, արդեն ֆիքսվա՞ծ է, որ անելու է ռուսական կողմը, Սարգիս Խանդանյանը պատասխանել է՝ չի կարող նման հայտարարություն անել կամ հաստատել դա։

«Բանակցություններ են ընթանում, և գիտեք՝ Հայաստանի համար ամենաէականն այն է, որ դա կատարվի արագ, որովհետև մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ապաշրջափակել մեր ենթակառուցվածքները հարևանների հետ: Ուստի այդտեղ ժամկետների և դետալների վերաբերյալ, կարծում եմ, պետք է տեսնենք, ստանանք ռուսական կողմի պատկերացումները և դրանից հետո որոշում կայացնենք։ Թե որ փուլում են բանակցությունները, ես չեմ կարող ասել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: