երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուբիոն և Ֆիդանը ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը

Ռուբիոն և Ֆիդանը ընդգծել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ հեռախոսազրուցել է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում։

Պետքարտուղարը և արտգործնախարարը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը, մասնավորապես ընդգծվել է կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Պետքարտուղար Ռուբիոն հույս է հայտնել նաև, որ  նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր։

 

  • Կիսվել: