ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուբինյանը պետք է խորհրդակցի թեմայի փորձառու մասնագետների հետ և երկիրը պատշաճ ներկայացնի. Էդմոն Մարուքյան

Ռուբինյանը պետք է խորհրդակցի թեմայի փորձառու մասնագետների հետ և երկիրը պատշաճ ներկայացնի. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում որպես  Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը։

«Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Բանագնացն արդեն նշանակվել է և պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության շահերը:

Հետևաբար` չարախնդալ, վարկաբեկել, ցածրացնել դերակատարումը և բանագնացին խանգարել ամեն գնով ձեռնտու կլինի միայն Թուրքիային:

Ռուբեն Ռունինյանը պետք է խորհրդակցի թեմայի լավագույն և փորձառու մասնագետների հետ և երկիրը պատշաճ ներկայացնի:

Ձախողելու իրավունք ուղղակի չունենք»,- գրել է նա:

  • Կիսվել: