երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ռուբեն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է դիվանագետի մահվան կապակցությամբ

Ռուբեն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է դիվանագետի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։ Նա ցավակցական գրառումը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։

 

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58 տարեկանում ապրիլի 21-ին կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։

  • Կիսվել: