երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուբեն Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է հայ-ֆրանսիական համագործակցության մասին

Ռուբեն Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է հայ-ֆրանսիական համագործակցության մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերությունների առանձնաշորհյալ բնույթը:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխգործակցության խորացումը, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: