հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրության» հանրահավաքին (լուսանկարներ, տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրության» հանրահավաքին (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրության» հանրահավաքին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօրվա հանրահավաքում «Դիմադրություն» շարժումը ներկայացնելու է առաջիկա անելիքները, շարժման ընդլայնված ծրագիրը եւ արձանագրելու է այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։

«Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։

Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,- նշել է Սաղաթելյանը:

  • Կիսվել: