չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաներին. քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաներին. քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաներին։

Քոչարյանի հետ հանդիպել են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը:

Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին:

  • Կիսվել: