շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին ասված է Դատական-տեղեկատվական համակարգում:

Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Պահանջն է՝ հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պ/մ։

  • Կիսվել: