Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով․ Իշխան Սաղաթելյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշում են կայացրել շարունակելու համագործակցությունը։ Մեզ միացել է «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հանրային գործիչներ, և առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսն է լինելու՝ «Միասին կարող ենք»:


