ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանին պատկանող հողատարածքներում գտնվող շինության մոտ հայտնաբերվել է «ՏՄ 62 Պ» տիպի ական

Ռոբերտ Քոչարյանին պատկանող հողատարածքներում գտնվող շինության մոտ հայտնաբերվել է «ՏՄ 62 Պ» տիպի ական

Երեկ ապրիլի 11-ին, զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տալվորիկ վարչական տարածքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող հողատարածքներում գտնվող շինություններից մեկի մոտ հակատանկային ական կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության խումբը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական զորամասի զինծառայողները: 

Փրկարարներն ու սակրավորները նշված վայրում հայտնաբերել են «ՏՄ 62 Պ» տիպի ուսումնական ական, որը տեղում պայթեցման եղանակով վնասազերծվել է: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է Տալվորիկ համայնքի ղեկավարը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: